Կիրակի Կոսովոյի Միտրովիցա քաղաքում, որտեղ միջէթնիկական բախումների վտանգը շարունակում լարվածության մեջ պահել տեղի բնակիչներին, երեկ տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, որի հետևանքով զոհվել է մեկ ալբանացի, երկու երեխա վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ոստիկանությունն այս գործողությունն արդեն ահաբեկչություն է որակել: Եվրամիության ներկայացուցիչը Կոսովոյում կոչ է արել պահպանել հանգստություն` նշելով, որ միայն ոստիկանությունը կարող է հայտնաբերել այս ահաբեկչության հանցագործներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:









































