Սուրճը և ֆիզիկական վարժությունները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից: Այս մասին հայտարարել են Նյու Ջերսիի Էռնեստ Մարիո դեղաբանական դպրոցի գիտնականները: Նրանք նման եզրակացության են եկել փորձարկման արդյունքում, որի ժամանակ նշված խառնուրդի շնորհիվ մկների օրգանիզմում նվազել է ուռուցքային միացությունների քանակը:
Փորձի ղեկավար բժիշկ Յո-Պին Լուի խոսքով` մոտ ժամանակներս նման փորձ կկատարվի նաև մարդկանց վրա:
Բժիշկն ասել է, որ մկները կոֆեինի չափաբաժին ստանալուց հետո վազել են պտտվող օղակի միջով: Առանձին վերցրած և’ կոֆեինը, և’ ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են թողել մկների վրա, սակայն միասին դրանց օգուտն ավելի մեծ է եղել: Կոֆեինը և պարապմունքները նպաստել են նաև քաշի նվազեցմանը: Կրծողների մոտ, որոնք բուժվել էին կոֆեինի միջոցով, ուռուցքների քանակը կրճատվել է 27%-ով, իսկ չափերը`63%-ով: Այն կենդանիների մոտ, որոնք միայն ֆիզիկական վարժություններ են կատարել, ուռուցքների քանակը կրճատվել է 35%-ով, իսկ չափերը փոքրացել են 70%-ով:









































