Wednesday, 10 06 2026
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել

Գերմանիան` Եվրոպայի չեմպիոն. Սպորտ

Եվրոպայի առաջնության մեկնարկից երկու ամիս առաջ սպորտային լրատվամիջոցները փորձում են վերլուծել մրցաշարի ընթացքը և հնարավորինս ճշգրիտ «նախագուշակություններ» անել:

Ըստ հանրահայտ Soccerlens կայքի` տանտերերը` Լեհաստանը և Ուկրաինան, դուրս չեն գա իրենց խմբերից, իսկ միակ թիմը, որը կարող է հաղթել աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին, բունդեսթիմն է:

Կայքի վերլուծության համաձայն` A խմբի հաղթողը կլինի Հունաստանը, իսկ ռուսները կգրավեն 2-րդ հորիզոնականը: B խումբը «մահվան խումբ» է, և այստեղ, հավանաբար, հաղթող կլինի Գերմանիայի ազգային հավաքականը, նրան կհաջորդեն հոլանդացիները: C խմբում, անկասկած, առաջատար կլինի Իսպանիայի «աստղային» հավաքականը, 2-րդ հորիզոնականը կզբաղեցնի Խորվաթիայի հավաքականը: D խմբում կայքի վերլուծաբանները առաջատար են համարում Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականներին` այնուամենայնիվ առավելություն տալով Բլանի սաներին:

Քառորդ եզրափակիչներում Հոլանդիան պարտության կմատնի հույներին, Իսպանիան` անգլիացիներին, բունդեսթիմը` ռուսներին, իսկ Խորվաթիա–Ֆրանսիա զույգում հաղթող դուրս կգան «վանդակավորներ»-ը:

Կիսաեզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը կմրցակցի Հոլանդիայի դեմ: Կայքի վերլուծաբանները ենթադրում են, որ այդ գրավիչ ու հետաքրքիր դիմակայության հաղթողը կլինեն իսպանացիները: Գերմանացիներն էլ պարտության կմատնեն խորվաթներին:

Իսպանիան ընդդեմ Գերմանիայի. ահա թե ինչ է մեզ սպասում Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Դել Բոսկեի սաները գերազանց մարզավիճակում են, սակայն բունդեսթիմի ֆուտբոլիստների փորձի ու երիտասարդ տարիքի միակցությունը հաղթանակ կբերի նրանց:

«Ոսկե խաղակոշիկ»-ի հավակնորդներ կլինեն գերմանացի Մարիո Գոմեսն ու հոլանդացիներ Ռոբին վան Պերսին, Կլաաս-Յան Հունթելարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում