Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, ով համարվում է գալիք խոշոր մրցաշարերի բրազիլական ֆուտբոլի զարդը, հերթական հովանավորչական պայմանագիրն է կնքել: 20-ամյա ֆուտբոլիստը մինչ այս ստորագրել էր Nike, Sony, Red Bull, AmBev, Santander և Unilever ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: Հիմա նա պայմանագիր է կնքել գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի հետ:
Պայմանագիրը կնքվել է 4 տարով, ըստ որի` Նեյմարը կլինի Volkswagen-ի ֆիրմային դեսպանը տարբեր մրցաշարերում` մինչ 2016 թ. Օլիմպիական խաղերը: Պայմանագրի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում: