Իսպանիայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում երկրի չեմպիոն «Բարսելոնա»-ն հանդիպեց «Սարագոսա»-ի հետ:
Խաղի 24-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց կատալոնացիների դարպասին, սակայն Արանդան չկարողացավ հստակ իրացնել այն: 6 րոպե անց Արանդան ուղղեց իր սխալը` հաշվի մեջ առաջ մղելով «Սարագոսա»-ին, սակայն տանտերերը մինչ առաջին խաղակեսի ավարտը 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում «կապտանռնագույններ»-ը ևս երկու գնդակ հեղինակեցին:
«Սարագոսա» – «Բարսելոնա»` 1:4,
1:0 Արանդա (30’), 1:1 Պույոլ (36’), 1:2 Մեսսի (39’), 1:3 Մեսսի (86’, 11մ), 1:4 Պեդրո (90’)
Այժմ «Բարսելոնա»-ն ընդամենը 3 միավորով է զիջում «Ռեալ»-ին, սակայն «Արքայական ակումբ»-ը 32-րդ տուրի շրջանակներում իր հանդիպումը դեռ չի անցկացրել:
Zaragoza 1-4 Barcelona – All Goals by goalsarena2012-3







































