Բրազիլիայի թենիսի ֆեդերացիան հայտարարել է, որ երկիրը 2013 թվականին` 11 տարվա ընդմիջումից հետո, նորից կընդունի WTA կարգի մրցաշարեր:
Մրցաշարը WTA օրացույցում կզբաղեցնի իսպանական Մարբելյե մրցաշարի տեղը, թեև մրցաշարի անցկացման ժամանակը դեռևս պարզ չէ:
«Բրազիլիան ստացել է այսքան անհրաժեշտ հնարավորություն: Մեր նպատակն է մինչև 2016 թվականի օլիմպիական խաղերը երկրում զարգացնել կանանց թենիսը»,- ասելէ Բրազիլիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժորժե Լ’Ասերդան:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում` Սան Պաուլու քաղաքում, անցկացվում է ATP կարգի մրցաշար: