Ռուսաստանի ընթացիկ առաջնության 38-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին Մոսկովյան «Դինամո»-ն և Կազանի «Ռուբին»-ը: 2006 թվականից «Դինամո»-ն չի կարողանում հաղթել «Ռուբին»-ին: Մոսկովյան ակումբն արդեն 10-րդ րոպեին Միսիմովիչի գոլից հետո առջևում էր հաշվի մեջ, սակայն 67-րդ րոպեին Վալդեսը մնաց առանց պաշտպանների հսկողության և հավասարեցրեց հաշիվը: «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հանդիպմանը հետևեց պահեստայինների նստարանից:
«Դինամո» – «Ռուբին»` 1:1,
1:0 Միսիմովիչ (10’), 1:1 Վալդես (67’):








































