Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Ժոզե Մոուրինյոյի այն արտահայտությանը, որ «Բարսելոնա»-ն համարվում է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդը:
«Եկեք անկեղծ լինենք, ավելի հավանական է, որ եզրափակիչում կհանդիպեն «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն», – ավելի վաղ հայտարարել էր Մոուրինյոն:
«Ես շնորհակալ եմ Մոուրինյոյին նման բարձր գնահատականի համար, սակայն կարծում եմ, որ 4 թիմերն էլ հնարավորություն ունեն դուրս գալու եզրափակիչ: «Չելսի»-ում խաղում են փորձառու և տաղանդավոր ֆուտբոլիստներ: Լոնդոնյան թիմը դասվում է ֆուտբոլի պատմության լավագույն ակումբների թվին: Նրանք անընդհատ հանդես են գալիս Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկություններում և ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ: Ակնհայտ է, որ կիսաեզրափակիչում թույլ թիմեր չկան», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է BBC-ին:







































