«Ժողովուրդ»-ը գրում է, որ մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի հրամանով աշխատանքից ազատվել են 35 աշխատակիցներ:
Երեկ գործազուրկ դարձած աշխատակիցները «ժողովուրդ»-ի ուղեկցությամբ գնացել են Գնդոյանի մոտ՝ պարզելու, թե ինչու են իրենք ազատվել աշխատանքից: Գնդոյանը, մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունից նեղված, վրա է տվել. «Դուք եկել եք, որ միայն ի՞մ վրա դավիտ անեք: Ես նորից յալվար եմ ընգնում, խնդրում եմ՝ ովքեր աշխատանքային առումով չեն առնչվում, հանգիստ հելե՛ք կաբինետից, դո՛ւրս գնացեք ու ձեր համար զբոսնե՛ք: էս ի՞նչ ա, ինչ-որ մեկը պատկերացնում է՝ էսի կամեր է, ու էս կամերի գողն էլ ե՞ս եմ»:
«Երբ մարդիկ Գնդոյանի աշխատասենյակում բղավել են՝ բացատրություն պահանջելով, ՀՀ ոստիկանության ակադեմիայի նախկին ղեկավարը հեգնել է. «Ասում ա, որ կնիկդ քեզի տփում ա, գոնե թողո՞ւմ ա, որ լաց ըլնես, վայ ձեր ցավը տանեմ, գոնե թողե՛ք լամ»:
Հիշեցնենք, որ Գնդոյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է»,- հավելում է թերթը:









































