«Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները` սիրիական ընդդիմության կողմից պայքարող գրոհայինները, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանին վստահեցրել են, որ պատրաստ են ծրագրի պայմանները կատարել։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Reuters-ը:
«Տեղի են ունեցել բանակցություններ, և Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ եթե սիրիական վարչակարգը կատարի Անանի ծրագիրը և դուրս հանի զորքերը քաղաքներից, նրանց վերադարձնելով կայազոր, այդ ժամանակ մենք ևս կմիանանք ծրագրին»,-հայտնել է Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին գնդապետ, Սիրիայի ազատ բանակի հրամանատար Ռիյադ Ասադը:
Նա չի հստակեցրել, թե երբ և որտեղ են տեղի ունեցել բանակցությունները:










































