Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Օրլանդո «Մեջիք»-ի կենտրոնական հարձակվող Դուայթ Հովարդը ակումբի ղեկավարությանը խնդրել է հեռացնել գլխավոր մարզիչ Սթեն վան Գանդիին և նրա օգնականներին: Բասկետբոլիստը հայտարարել է, որ հակառակ դեպքում չի երկարաձգի իր գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Նշենք, որ Դուայթի՝ «Մեջիք»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:
Հիշեցնենք, որ Հովարդի համբերության բաժակը լցվեց, երբ «հրաշագործներ»-ը պարտություն կրեցին 4-րդ խաղում անընդմեջ: