«Մետալիստ»-ի պաշտպան Միլան Օբրադովիչը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացած «Մետալիստ» – «Սպորտինգ» դիմակայությունը:
Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով, սակայն 2 հանդիպումների արդյունքում ուկրաինական թիմը դուրս է մնացել հետագա պայքարից:
«Չեմ կարող ասել, թե լավ խաղացինք: Նման խաղի պատճառները մենք դեռ կգտնենք: Սակայն այժմ պետք չէ մեղավորներ փնտրել:
Մենք գոլային պահեր բաց թողեցինք, չկարողացանք իրացնել 11մետրանոց հարվածը: Հարկավոր է աշխատել, առաջ շարժվել և ավելի լավ նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին»,- նշել է Օբրադովիչը՝ ուկրաինական «2+2» հեռուստաալիքով իր ելույթի ժամանակ:








































