Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն պաշտոնապես հաստատել է Էլ Նինյո կլիմայական երևույթի սկիզբը՝ նախազգուշացնելով, որ առաջիկա ամիսներին երկրի մի շարք շրջաններում սպասվում են անսովոր շոգ ու չոր եղանակային պայմաններ։
Օդերևութաբանները նշում են, որ Էլ Նինյոն սովորաբար հանգեցնում է տեղումների նվազման, ջերմաստիճանի բարձրացման, երաշտների և անտառային հրդեհների վտանգի աճի։ Առավել մեծ ազդեցություն է սպասվում Ավստրալիայի արևելյան և հարավային շրջաններում։
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) ևս հաստատել է Էլ Նինյոյի ձևավորումը՝ գնահատելով, որ այն կարող է դասվել 1950 թվականից ի վեր գրանցված ամենահզոր դեպքերի շարքին։








































