ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու։
CNN-ի փոխանցմամբ՝ երկօրյա տեխնիկական հանդիպումները մեկնարկում են այս կիրակի Բյուրգենշտոկում։ Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև այս բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում։ Գործընթացին որպես միջնորդ մասնակցում են նաև Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները։










































