Փարիզում ընթացող «Eurosatory 2026» ցուցահանդեսում Renault և Thales ընկերությունները ներկայացրել են 4 Troop ավտոմեքենայի կոնցեպտը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի օպերատորների համար։
Շարքային կրոսովերի բազայի վրա ստեղծված այս մեքենան վերածվել է շարժական հրամանատարական կետի, որն օժտված է ԱԹՍ-ների և ռոբոտացված հարթակների կառավարման համակարգերով, պաշտպանված կապուղիներով և արհեստական բանականության գործիքներով։
Լիաքարշակ և հիբրիդային շարժիչով աշխատող 4 Troop-ը կարող է տեղաշարժվել գրեթե անձայն, իրականացնել հետախուզություն և ծառայել որպես դրոնների արձակման կայան։ Թեև մեքենան դեռ սերիական արտադրության չի դրվել, ֆրանսիացի զինվորականներն արդեն սկսել են դրա փորձարկումները։










































