Դավիդ Նալբանդյան – Մարին Չիլիչ հանդիպումով կմեկնարկի Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Նալբանդյանից բացի՝ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան Խուան Մարտին Դել Պոտրոն և Էդուարդո Շվանկը, իսկ Խորվաթիայի ընտրանու կազմում ընդգրկված են նաև Իվո Կարլովիչը և Լոբկո Զովկոն:
Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի զույգերն են.
Իսպանիա – Ավստրիա,
Ֆրանսիա – ԱՄՆ,
Չեխիա – Սերբիա,
Արգենտինա – Խորվաթիա: