Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի կրոնական հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշել է կրոնական 5 փոքրամասնություններին վերադարձնել 6 գերեզմանատուն և այլ գույք:
Հետ են վերադարձվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հունական ուղղափառ եկեղեցիներն ու դպրոցը, Քադըքյոյի ու Քուզգունջուկի հրեական սինագոգերը, Բալաթի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու դպրոցն ու գերեզմանատունը:
Նշվում է, որ այս ամենն իրականացվել է 2011 թվականի օգոստոսի 28-ին ընդունված ժամանակավոր 11-րդ հոդվածի հիման վրա, որն առնչվում էր 1936 թվականին պետության խլած եկեղեցապատկան գույքը հետ վերադարձնելուն:









































