Ավարտվել են Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Խարկովում տեղի «Մետալիստ»-ը ընդունել էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի, ինչը լիսաբոնցիներին կիսաեզրափակիչ անցնելու հնարավորություն տվեց: Նշենք, որ խարկովցիների ֆուտբոլիստ Շավյերը չկարողացավ դիպուկ իրացնել 2-րդ խաղակեսում նշանակված 11-մետրանոցը:
Իսկ Բիլբաոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ էր ընդունել գերմանական «Շալկե»-ին: Այս հանդիպումը շատ ավելի հետաքրքիր անցավ: Երկու խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ անցան բասկերը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Վալենսիա» – «Ալկմար»` 4:0,
1:0, 2:0 (Ռամի 15’, 17’), 3:0 Ալբա (56’), 4:0 (80’)
«Ատլետիկ» – «Շալկե»` 2:2,
0:1 Հունտելար (29’), 1:1 Իբաի (41’), 1:2 Ռաուլ (52’), 2:2 Սուսաետա (55’)
«Մետալիստ» – «Սպորտինգ»` 1:1,
0:1 վան Վոլվսվինկել (44’), 1:1 Քրիստալդո (57’)
«Հանովեր» – «Ատլետիկո»` 1:2
0:1 Ադրիան (63’), 1:1 Դիուֆ (83’), 1:2 Ֆալկաո (87’)
szólj hozzá: Metalist Kharkiv 1-1 Sporting
szólj hozzá: Athletic Bilbao 2-2 Schalke
szólj hozzá: Hannover 1-2 Atletico Madrid
szólj hozzá: Valencia 4-0 AZ Alkmaar









































