Բրիտանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց՝ հանրահայտ Դևիդ Բեքհեմը որոշել է իր ավտոպարկից վաճառքի հանել մի քանի մեքենա` 2 Bentley, Range Rover Sport, BMW 645 և Lamborghini Gallardo: Այս շքեղ ավտոմեքենաներից յուրաքանչյուրի անվանական գինը 800 հազար ԱՄՆ դոլար է, սակայն չի բացառվում, որ դրանք ավելի թանկ կվաճառվեն:
Վերջին տարիներին նշված ավտոմեքենաները միայն փոշի են հավաքում Անգլիայում` մարզիկի ավտոտնակում, մինչդեռ նա` կնոջ և 4 երեխաների հետ հիմնականում ապրում է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է գալիս «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբի կազմում:
Ավտոմեքենաներից յուրաքանչյուրը մի ամբողջ կարողություն արժե, սակայն դրանց իրական արժեքն այն է, որ կապված են Բեքհեմի անվան հետ:
Երբեմն Դևիդը կազմակերպում է նման միջոցառումներ, և նրա մեքենաների գինը տարիների ընթացքում միայն աճում է: Այսպես, 2005 թվականին հանրահայտ ֆուտբոլիստը կարողացավ իրացնել իր BMW М3-ը 90 հազար ֆունտով, մինչդեռ 1997-ին նա այն գնել էր կրկնակի էժան:








































