«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ բոլոր ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալներին այս օրերին ստիպում են, որպեսզի իրենց հարազատներին, բարեկամներին «հրահանգեն» Աժ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«Վերջիններիս անգամ խոստացել են, որ եթե յուրաքանչյուր ոք 3000 ձայն բերի, ապա առավելություն կստանա ու կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ինչպես հայտնի է, այստեղ իրենց պատիժը կրում են ոչ միայն հիվանդները, այլև արտոնյալ կալանավորները:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնականաբար, հերքեց այդ լուրը` ասելով, թե դրանք հերյուրանքներ են և չեն համապատասխանում իրականությանը»:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրսից ոչ ոք նրանց վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա:









































