Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում «Բարսելոնա» – «Միլան» պատասխան հանդիպմանը ժամանակ «կապտանռնագույններ»-ի պաշտպան Խերարդ Պիկեն ստացել է վնասվածք, որի պատճառով անհայտ ժամանակով չի կարողանա օգնել իր ակումբին:
Հանդիպման 75-րդ րոպեին Պիկեն խնդրեց, որպեսզի իրեն փոխարինեն, և խաղադաշտ դուրս եկավ Ադրիանոն: Բժշկական հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստացել է կողային մկանների վնասվածք: Պաշտպանի ապաքինման ժամկետը դեռևս հայտնի չէ, սակայն պարզ է, որ նա բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Սարագոսա» հանդիպումը:
Հիշեցնենք, որ Պիկեն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ:








































