Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հակակարկտային կայանների տեղակայման արդյունքում 15 մլն դրամ գրպանվել է

Հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15 մլն 558 հազ. դրամի ծավալային հավելագրում (2009 թ.՝ 5 մլն 590 հազ. դրամ և 2010 թ.` 9 մլն 968 հազ. դրամ): ԱԺ վերահսկիչ պալատի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների համաձայն, գերատեսչությունը շինարարական և վերանորոգման աշխատանքներում թույլ է տվել 1 մլն 794 հազ. դրամի հավելագրում:

2011 թ. «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գարնանացան գարու սերմացու տեղափոխող վարորդներին փաստացի կատարած աշխատանքներից ավելի է վճարվել 280.5 հազ. դրամ, իսկ 2010 թ. ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի պահեստավորման համար վարձակալած տարածքի համար վճարվել է պայմանագրով նախատեսված գումարից ավելի 500 հազ. դրամ: Ցորենի բեռնաթափման, սերմացուն մարզկենտրոններ տեղափոխելու ծառայությունների դիմաց պայմանագրային գներից ավելի է վճարվել 2.8 մլն դրամ:

Բուժականի տարածաշրջանում անտառապատված տարածքներից 18 հա-ում սերմնաբուսակներ ընդհանրապես չկան, հետևաբար, այդ աշխատանքների համար վճարված 9.5 մլն դրամը ենթակա է պետական բյուջե հետ վերադարձման:

Անտառավերականգնման աշխատանքների կատարողականներով ավելի է վճարվել սերմնաբուսակի և խոշոր տնկիների հանման և տնկման աշխատանքներ՝ գումարով 378.1 հազ. դրամ:

ՎՊ-ն գյուղնախարարությանն առաջարկել է բյուջե վերադարձնել ավելի ծախսագրված այս գումարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում