Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Բաքվում ապրիլի 2-4-ը անցկացված նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակության անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը նստաշրջանի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։
«Ազատություն» -ը 1news.az ինտերնետային պարբերականից տեղեկացել է, որ Վիգենինը բարձր է գնահատել նաև հայկական խորհրդարանական պատվիրակության գործունեությունը և մասնակցությունը «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին։
Պատասխանելով Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ – 2012» երգի մրցույթին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելու վերաբերյալ հարցին` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահը ասել է. – «Մենք դեմ ենք նման բոյկոտներին»։









































