Գերմանական «Շալկե»-ի հարձակվող Ռաուլը ճանաչվել է Իսպանիայի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ:
Իսպանական Marca հանդեսի կողմից անցկացված քվեարկության ընթացքում իսպանացիները կարող էին քվեարկել մի քանի հավակնորդների օգտին:
Վերջնական արդյունքում Ռաուլը հավաքել է 47,5 % ձայն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին` 42 % ձայնով: Երրորդ հորիզոնականում է «Բարսելոնա»-ի ևս մեկ ներկայացուցիչ` Անդրեաս Ինյեստան:
Հիշեցնենք, որ Ռաուլը իր 17 տարվա կարիերայի ընթացքում խփել է 400-ից ավելի գոլ: Նրան են պատկանում Եվրագավաթների ընթացքում խփած գնդակների (75), Մադրիդի «Ռեալ»-ի կազմում անցկացրած խաղերի (323 հանդիպում) և խփած գնդակների (741 գոլ) ռեկորդները:
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Ռաուլը «Շալկե»-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում և հեղինակել է 17 գնդակ:









































