Գլենդելի քաղաքապետի ընտրության փորձը ձախողվել է:
Րաֆֆի Մանուկյանը Գլենդելի քաղաքապետի թեկնածուներից է: Այդ պաշտոնի համար պայքարում են նաև քաղաքային խորհրդի անդամներ Ֆրանկ Քուինթերոն և Դեյվ Վիվըրը: Այս երեք թեկնածուներից ոչ մեկը, սակայն, ձայների անհրաժեշտ քանակ չստացավ:
Ներկայիս քաղաքապետ Լորա Ֆրիդմանի բացակայության պատճառով քաղխորհուրդը քվեարկության ժամանակ ամբողջ կազմով չի ներկայացել: Ֆրանկ Քուինթերոն և Դեյվ Վիվըրն անձամբ են առաջադրել իրենց թեկնածությունը և քվեարկել մեկը մյուսի օգտին: Րաֆֆի Մանուկյանը առաջադրվել է քաղխորհրդի անդամ Արա Նաջարյանի կողմից: Մրցակիցները դեմ են քվեարկել Մանուկյանին, իսկ Մանուկյանն ու Նաջարյանն իրենց հերթին դեմ են քվեարկել երկու մրցակիցներին:
Սա առաջին անգամ է, երբ քաղխորհրդի ոչ ամբողջական կազմով քաղաքապետի ընտրության փորձ է կատարվել:
Լորա Ֆրիդմանը այցով Գլենդելի քույր քաղաք` հարավկորեական Գոսեոնգ քաղաքում է` մասնակցելու համար դինոզավրերի կայանալիք ցուցադրությանը:
Հաջորդ շաբաթ քաղխորհրդում կրկին ընտրություններ են:









































