Saturday, 06 06 2026
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Ֆուտբոլիգարխիկ համակարգի թշվառությունը

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող Համագործակցության գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երևանի «Միկա»-ն, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է, 0:4 հաշվով խայտառակ պարտություն է կրել Բաքվի «Ինտեր»-ից: Սա Համագործակցության գավաթի շրջանակներում Հայաստանի ակումբային թիմերի երրորդ խայտառակությունն է, որին նրանք ենթարկվում են ադրբեջանական թիմերի հետ մրցախաղերում: 2005 թվականին Բաքվի «Նևթչի»-ին 0:2 հաշվով պարտվեց, իսկ հաջորդ տարի էլ նույն մրցաշարի շրջանակում «Նևթչի»-ի հետ խաղից ուղղակի փախավ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավոր օլիգարխ` Ռուբեն Հայրապետյանի այն ժամանակվա սեփականությունը հանդիսացող «Փյունիկ»-ը, որն այժմ Սերժ Սարգսյանի մեկ ուրիշ մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է:
Ահա այդպես, ամեն ինչ իրար մեջ բաժան-բաժան արած, ամեն ինչ յուրացրած օլիգարխիան հասարակությանը թողել է միայն խայտառակությունը, որի կայուն հարթակի է վերածվել նաև Համագործակցության գավաթի մրցաշարը: Ընդհանրապես անհասկանալի է այդ մրցաշարի իմաստը: Այն տեղի է ունենում ձմռան կեսին, արհեստական դաշտերում, որոնցում նորմալ ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ: Զուտ մարզական, ֆուտբոլային առումով դրանից ստացվող օգուտը պատկերացնելը անհնարինության աստիճան բարդ է: Փոխարենը հեշտ է նկատել, որ այդ մրցաշար կոչվածը ռուսների համար ընդամենը հետխորհրդային տարածքում էքսպանսիոն քաղաքականության մի ուղղություն է, առավել ևս, որ ֆուտբոլը վաղուց ի վեր շատերի համար քաղաքականության գործիք է դարձել: Բայց քանի որ մրցաշարի կազմակերպիչը ռուսներն են, հայկական ակումբների և նրանց օլիգարխ տերերի համարձակությունը չի բավականացնում անտեսելու այդ մրցաշարը, զբաղվելու հայկական ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ ավելի կարևոր գործերով: Ավելի լավ է գնալ թեկուզ ադրբեջանցիների հետ խաղով հերթական անգամ խայտառակ լինելու վտանգին ընդառաջ, քան մերժել ռուսներին: Արդյունքում ստացվում է այն, ինչին ականատես ենք լինում: Իրականում, իհարկե, սա ֆուտբոլ է, որտեղ, իհարկե, պարտություններն ու հաղթանակները իրար հաջորդող օրինաչափ երևույթ են նույնիսկ գերթիմերի համար: Բայց խնդիրն այն է, որ սպորտը, առավել ևս մարզաձևերից ամենամասսայականը համարվող ֆուտբոլը, վաղուց արդեն դադարել է զուտ իր մարզական շրջանակում մնալուց և հանդիսանում է ազգերի մրցակցության կարևոր ուղղություններից մեկը: Եվ ահա, այս ուղղության վրա մենք հերթական անգամ խայտառակ ենք լինում մի ազգի հետ մրցակցությունում, որի հետ գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, որի հետ գտնվում ենք ոչ միայն տնտեսա-քաղաքական ու ռազմական, այլ նաև առաջին հերթին բարոյահոգեբանական մրցակցության մեջ: Սա չի նշանակում, որ պետք է հաղթանակները հասցվեն տիեզերական իրադարձության աստիճանի: Պարզապես պետք է, որ պարտությունները չլինեն խայտառակություն, ու խայտառակություններն էլ ունենան վերջ: Բայց այդ իմաստով նորից հանգում ենք այն պարզ ճշմարտությանը, որ դրսում խայտառակություններին վերջ տալու միակ հնարավորությունը նախևառաջ տանը առկա խայտառակությունները վերացնելն է: Չէ՞ որ ֆուտբոլում էլ հենց դրանք են արտահայտվում, ինչի հետևանքը հայկական ֆուտբոլի թշվառ վիճակն է, որովհետև հայկական ֆուտբոլը այն բոլոր ոլորտներից մեկն է, որտեղ օլիգարխիական ամենաթողություն է` բնականաբար իշխանական բարձր հովանու ներքո: Իսկ ֆուտբոլը, ի տարբերություն այլ ոլորտների, այն ուղղությունն է, որտեղ նմանօրինակ ամենաթողության հետևանք հանդիսացող խայտառակ վիճակը շատ ավելի պատկերավոր և ցցուն է արտահայտվում, որովհետև պատկերը ֆուտբոլային դաշտում շատ ավելի հստակ է, ենթակա չէ ո՛չ նկարագրային, ո՛չ վիճակագրական աճպարարության: Ու պատկերն, ահա, սա է:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում