Դամասկոսը սկսել է կատարել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի մշակած ծրագրով նախատեսված իր պարտականություները:
Մոսկվան ողջունում է Սիրիայի իշխանությունների` կառավարական զորքերը քաղաքներից մինչև ապրիլի 10-ը դուրս բերելու որոշումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը՝ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադի հանդիպումից հետո: Հանդիպումը տեղի էր ունեցել սիրիական կողմի նախաձեռնությամբ:
Դեսպանը տեղեկացրել է այն ջանքերի մասին, որոնք կիրառում է Սիրիայի ղեկավարությունը` երկրում իրավիճակը կայունացնելու համար: Մասնավորապես՝ դեսպանն ընդծել է, որ Դամասկոսը կատարելու է Անանի ծրագրով նախատեսված իր պարտականությունները:
Բոգդանովն իր հերթին ռուսական կողմի գոհունակությունն է հայտնել կառավարական զորքերը քաղաքներից և բնակավայրերից մինչև ապրիլի 10-ը դուրս բերելու սիրիական իշխանությունների որոշման մասին:










































