Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ն պատրաստվում է քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական կուսակցությանղ (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ծննդյան օրվան:
Քրդերն ավանդաբար ապրիլի 4-ին հավաքվում են Օջալանի ծննդավայր Շանլըուրֆայում՝ նշելու նրա ծնունդը: Թուրքիայի ՆԳՆ-ն ապօրինի է ճանաչել ու արգելել է այդ ակցիաները:
Թուրքիայի ՆԳՆ-ն 30 տարբեր կետերից ոստիկաններ ու զինծառայողներ է տեղափոխել Շանլըուրֆա՝ վաղը կարգուկանոն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Օջալանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 4-ին՝ Շանլըուրֆա նահանգի Հալֆեթի շրջանի Օմերլի գյուղում:










































