Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Բաքու գնալը չափ չէ, չափն այն է, ինչ կա տանը

Ինչպես հայտնի է, Բաքվում կայանում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում է նաև հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը: Առաջին օրերին հանգիստ ընթացող հավաքը ապրիլի 3-ին կտրուկ շրջադարձ է ունեցել Իլհամ Ալիևի ուղերձից հետո, որում, ինչպես հայաստանյան պատվիակության անդամներն են հասցրել փոխանցել հայկական մամուլին, Ալիևը բավական վիրավորական և ստահոդ հերթական բարբաջանքներն է ուղղել Հայաստանի հասցեին՝ մեզ արդեն քաջածանոթ բովանդակությամբ: Դա վրդովել է Եվրանեսթին մասնակցող հայկական պատվիրակությանը: Եվ շատ իզուր, որովհետև Բաքու մեկնող հայկական պատվիրակությունները, թերևս, առաջին հերթին պետք է իրենք իրենցից վրդովվեն, Բաքու մեկնելու իրենց որոշումներից:

Ինչպես ասում են՝ Բաքու չմեկնելու համար հայաստանյան ցանկացած բնագավառի ցանկացած պատվիրակություն ունի, այսպես ասած, մի քանի հարյուր հիմնավոր պատճառ, բայց Հայաստանում այդ պատճառները սովորաբար անտեսվում են, ու փոխարենը Հայաստանի պատվիրակներն առաջնորդվում են ընդամենը մեկ հիմքով՝ հանկարծ աշխարհը, միջազգային որևէ կառույց իրենց չմեղադրի անհանդուրժողության համար, հանկարծ չմեղադրի ինտեգրացիային դեմ գնալու համար: Թողած Բաքու չգնալու բազմաթիվ հիմնավոր պատճառները, որոնք կարելի է նաև քաղաքական նպատակով խաղարկել միջազգային ասպերզում Ադրբեջանին քննադատության թիրախ դարձնելու համար՝ Հայաստանի տարատեսակ պատվիրակությունները անհիմն և, ըստ էության, նույնիսկ անարժանապատիվ պատճառաբանություններով գնում են Բաքու:

Եվ այդ պարագայում, Բաքվում բախվելով Ալիևի անհյուրընկալությանը, նրանք ամենևին չպետք է զայրանան Ալիևի վրա, զարմանան նրա այդ պահվածքից: Ինչպես կարելի է զարմանալ մի մարդու վրա, որն օրական մի քանի անգամ պատերազմով է սպառնում Հայաստանին, որն օրական մի քանի անգամ ստեր և հերյուրանքներ է տարածում Հայաստանի և հայության հասցեին, սպառնում է Ղարաբաղին, սեփական ժողովրդին սովորեցնում է ատել հայերին, հայատյացությունը դարձնում պետական քաղաքականություն, որը հանդիսանում է սահմաններում հայ զինվորների սպանության անուղղակի կամ ուղղակի հրամանատարը: Ինչպես կարելի է գնալ այդ մարդու տուն և զարմանալ, որ քեզ այնտեղ գրկաբաց և սիրալիր չեն դիմավորում: Զարմանալ պետք է այն մարդկանց վրա, որոնք այդ ամենից հետո դեռ գնում են Ադրբեջան:

Գուցե Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը կլինի վերջինը, երբ հայկական որևէ պատվիրակություն կպատվի Ադրբեջանի մայրաքաղաքի որևէ միջազգային միջոցառում: Եվ պետք է վերանալ այն թյուր մտայնությունից, թե այդ դեպքում միջազգային հանրությունը կհամարի, որ հայերն անհանդուրժող են: Միջազգային հանրությանը պարզապես պետք է բացատրել, որ հանդուրժողությունը չի չափվում Բաքու գնալով: Հանդուրժողությունը նախ և առաջ չափվում է նրանով, թե ինչպես ես դու ապրում քո սեփական տանը:

Հետևաբար, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունը հենց երկրի ներսում հաստատի հանդուրժողության, իրական հանդուրժողության, քաղաքակրթության մթնոլորտ, որովհետև մարդու մասին դատում են այն իրավիճակից, որ առկա է նրա իսկ տանը: Հայկական պատվիրակությունները այս մասին պետք է մտածեն, ոչ թե այն մասին, թե ինչ կմտածեն իրենց մասին աշխարհում, եթե իրենք հանկարծ Բաքու չգնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում