Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը պատրաստ են իրենց թիմի կազմում ընդգրկել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Արքայական ակումբ»-ը խոսքից գործի է անցել և Ագուերոյի տրանսֆերի դիմաց բրիտանացիներին առաջարկել է 10 մլն եվրո և «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայությունները:
«Քաղաքայիններ»-ի հարձակվողը դեմ չէ իրադարձությունների այդպիսի զարգացմանը:
Նշենք, որ նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ատլետիկո»-ից` ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:









































