Մադրիդի «Ռեալ»-ի սան Ալվարո Նեգրեդոյի եղբայրը` Ռուբեն Նեգրեդոն, դարձել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Բուրգոս» – «Գիմնաստիկա» հանդիպման իսկական հերոսը:
Առաջին խաղակեսից հետո իր ակումբը պարտվում էր 1:0 հաշվով, սակայն հանդիպման 57-րդ րոպեին Նոգրեդոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-րդ րոպեին, երբ հանդիպման մրցավարը հեռացրել է «Գիմնաստիկա»-ի դարպասապահին, իսկ ակումբը փոփոխության հնարավորություն չի ունեցել` Նեգրեդոն է կանգնել դարպասին:
Ֆուտբոլիստը կարողացել է ետ մղել հարվածը, ինչպես նաև սեփական դարպասը անառիկ է պահել ևս 15 րոպե: Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:








































