Ճապոնական ականակիր «Կիրիշիմա» ռազմանավը, որը հագեցած է Aegis և հրթիռաչեզոքացման SM-3 համակարգով, լքել է Իոկոսուկա ռազմական բազան: Այն այժմ գտնվում է Օկինավա կղզու մոտակայքում: Տեղի փոփոխությունը պայմանավորված է ԿԺԴՀ–ի կողմից արձակվելիք հրթիռը ոչնչացնելու ծրագրով։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկա Տանական նավի ուղևորվելուց առաջ հրաման է տվել ոչնչացնել ցանկացած օբյեկտ, որը կարձակվի Հյուսիսային Կորեայի տարածքից, եթե այն շեղվի իր ուղեգծից և վտանգ ստեղծի Ճապոնիայի համար:
Բացի «Կիրաշիմա»–ից, Օկինավա կղզու մոտակայքում կան ևս երեք նավեր, որոնք նույն նպատակի համար են այդտեղ:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին տեղեկատվություն տարածվեց, որ ԿԺԴՀ–ն պատրաստվում է Կիմ Իր Սենի 100 ամյակին նվիրված արբանյակ արձակվել, որն իր վրա հրթիռային կրիչ է ունենալու: Պաշտոնական տվյալներով՝ սարքը նախատեսված է հեռարձակման համար: Այն արձակվելու է ապրիլի 12-16-ն ընկած հատվածում: ԿԺԴՀ–ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային փորձագետներ հրավիրել՝ այդ իրադարձությանը հետևելու համար:
Արբանյակի դեմ հանդես են եկել ԱՄՆ–ը, Ճապոնիան և Եվրամիությունը: Նրանք այս արբանյակը դիտում են որպես հեռահար հրթիռի փորձարկում: Դրան ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ նման վարքագիծը նպատակ ունի ոտնահարել տիեզերքը յուրացնելու երկրի օրինական իրավունքը։










































