Մեկնարկեց Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության 30-րդ տուրը: Տուրի մեկնարկը տրվեց «Կատանիա» – «Միլան» մրցավեճով:
Միլանյան ակումբը, որը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, 2 կարևոր միավոր կորցրեց «Կատանիա»-ի հետ պայքարում: Առաջին խաղակեսում Ռոբինյոյի խփած գնդակից հետո Իտալիայի առաջնության գործող չեմպիոնն առջևում էր հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
«Կատանիա» – «Միլան»՝ 1:1,
0:1 Ռոբինիո (34’), 1:1 Սպոլի (57’),
«Պարմա» – «Լացիո»՝ 3:1,
1:0 Մարիգա (6’), 2:0 Ֆլոկարի (12’), 2:1 Սկալոնի (36’), 3:1 Ֆլոկարի (72’):
«Միլան»-ն իր ակտիվում ունի 64 միավոր և 5 միավորով գերազանցում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Յուվենթուս»-ին, սակայն թուրինյան ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Catania 1-1 AC Milan by goalsarena2012-3








































