Այսօր Եմենի պաշտպանության նախարարության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է 7 զինվոր: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել են «Ալ-Կաիդա»–ի գրոհայինները :
Հիշեցնենք, որ երեկ երկրում տեղի ունեցած բախումների հետևանքով 20 զինվոր էր մահացել:
Տեքստային հաղորդագրության միջոցով նախարարությունը հայտնել է, որ «նենգ ահաբեկչական հարձակումը» տեղի է ունեցել Հադրամութի շրջանում:









































