Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտնել է, որ հավանաբար ընտրանու կազմում կընդգրկի 35-ամյա Ֆրանչեսկո Տոտտիին և 37-ամյա Ալեսսանդրո Դել Պիերոյին՝ «Եվրո-2012»-ին մասնակցելու նպատակով:
«Առայժմ չգիտեմ՝ կընդգրկե՞մ արդյոք Տոտտիին և Դել Պիերոյին ազգային ընտրանու կազմում: Ես ցանկանում եմ, որ հավաքականի կազմում հանդես գան Ռոսսին և Կասսանոն և մինչև վերջ կսպասեմ իրադարձությունների զարգացմանը»,- նշել է Պրանդելլին:






































