Ֆուտբոլի միջազգային միությունը (FIFA) մշակել է նոր ծրագիր, որն ուղղված է ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարին: Ծրագրիը մշակվեց այն բանից հետո, երբ անկախ փորձագետները սուր քննադատության արժանացրին կազմակերպության` նախկինում առաջացած սկանդալների հետաքննությունը: Նրանց խոսքերով կոռուպցիայի դեմ նախկինում տարված պայքարը համոզիչ չէ և երբեք չի տվել ցանկալի արդյունքը:
Կազմակերպության նախագահ Զեպպ Բլատերը հայտարարեց, որի FIFA-ն կձևավորի էթիկայի նոր հանձնաժողով և կստեղծի առանձին բաժանմունքներ, որոնք կաշխատեն ֆուտբոլում կոռուպցիայի վերացման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:








































