Goal.com-ի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ: Աղբյուրը չի հայտնում ֆուտբոլիստի վնասվածքի պատճառը: «Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խաղացողի վնասվածքը մեկնաբանելիս այն անվանել է «անիմաստ և հիմար»:
Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 30-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն վաստակել է 70 միավոր և առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդ»-ին զիջում է 3 միավորով:







































