«Կարպատներ»-ի երկրպագուները որոշել են յուրահատուկ կերպով արտահայտել իրենց դժգոհությունը թիմի ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Նրանք մեկնել են ակումբի մարզաբազա և փորձել են ֆուտբոլիստներին այծ նվիրել:
Թիմի խաղացողները չեն ցանկացել հանդիպել երկրպագուների հետ, իսկ անվտանգության աշխատակիցները հրաժարվել են ընդունել յուրօրինակ նվերը: Նրանք հավաքվածներին կոչ են արել չխանգարել ֆուտբոլիստների հոգեբանական անդորրը և արգելել են մուտքը մարզաբազայի տարածք:









































