Վրաստանում մի քանի մզկիթներ մշակութային հուշարձանի կարգավիճակ են ստացել:
Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի հրամանով Օշար գյուղի մզկիթին տրվել է մշակութային հուշարձանի կարգավիճակ:
Նույն կարգավիճակը շնորհվել է նաև Մուգարետի գյուղի մզկիթին, Ախալցիխեի շրջանի Հոսպիո գյուղի Պալավանդիշվիլի մզկիթին, Մառնեուլի շրջանի Կիզիլ-Աջլո և Դմանիսի շրջանի Կիզիլ-Քիլիսա գյուղերի մզկիթներին:









































