ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը և վերջին մարզումը կանցկացնի մարտի 31-ին, ժամը 13:00-ին «Միկա» մարզադաշտում:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին, «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ժամը 13:30-ին:
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը հետևյալն է՝
Դարպասապահներ`
Աննա Կարապետյան
Թագուհի Գրիգորյան
Պաշտպաններ`
Մարինե Կարապետյան
Արմինե Խաչատրյան
Տաթևիկ Մանուկյան
Սոֆիկ Թորոսյան
Հասմիկ Երեմյան
Մարիամ Ստեփանյան
Կիսապաշտպաններ`
Արփինե Արզումանյան
Անի Ղուկասյան
Աննա Կարապետյան
Լիլիթ Կարապետյան
Քրիստինե Մանգասարյան
Օլգա Օսիպյան
Հարձակվողներ`
Քրիստինե Ալեքսանյան
Գոհար Արմենյան
Քրիստինե Հակոբյան
Գայանե Կոստանյան
Հանդիպումը կսպասարկի Բուլղարիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան և Յորդանկա Կորչևան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը:









































