Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի թենիսի կանանց մրցաշարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում Մարիա Շարապովան հաղթել էր Կարոլին Վոզնյացկիին՝ 4:6, 6:2, 6:4 հաշվով:
Երկրորդ կիսաեզրափակիչում հանդիպեցին ֆրանսուհի Մարիան Բարտոլին և լեհ Ագնեշկա Ռադվանսկան: 2 ժամ տևած մրցամարտում հաղթանակ տարավ լեհ մարզուհին: Առաջնության ամենամեծ անակնկալի հեղինակը` Բարտոլին, ով քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկոյին, չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ լեհ թենիսիստուհուն. հանդիպումն ավարտվեց 6:4, 6:2 հաշվով:
Այսպիսով՝ կանանց թենիսի Մայամիի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Մարիա Շարապովան և Ագնեշկա Ռադվանսկան:








































