Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է ներկայացնել երկրի բյուջեն, որը վերջին շրջանում ամենախիստը կլինի:
BBC News-ի փոխանցմամբ՝ վերջերս ընտրված վարչապետ Մարիանո Ռախոյն արդեն զգուշացրել է, որ բյուջեն պատրաստվում է «շատ խիստ» լինել:
Համաշխարհային ֆինանսական շուկաներն իրենց անհանգստությունն են հայտնել՝ ասելով, որ Իսպանիայի պարտքերը անկառավարելի են դառնում:
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ, որոնք բողոքում էին իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական կոշտ քաղաքականության դեմ:









































