Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հետ հանդիպումից հետո իր աջակցությունն է հայտնել Իրանին՝ սեփական միջուկային ծրագրի մշակման շուրջ.
«Ոչ ոք իրավունք չունի ուժ գործադրել մի երկրի նկատմամբ, որի միջուկային արդյունաբերությունն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով: Աշխարհի՝ առողջ մտածելակերպ ունեցող բոլոր մարդիկ հանդես են գալիս ռազմական նպատակներով ատոմային էներգիայի գործածման դեմ, սակայն աջակցում են խաղաղ նպատակներով դրա գործածմանը»:
Ռահիմին իր հերթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ կիսվել իր միջուկային տեխնոլոգիաներով. «Մենք քիչ միջոցներ չենք ներդրել այդ տեխնոլոգիաների մշակման մեջ: Մենք պատրաստ ենք մեր ունեցած փորձը կիսել մեր բարեկամների հետ»:









































