ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 27-ին Երևանի Պետական Համալսարանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի` ԵՊՀ ուսանողների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականին և հայկական ֆուտբոլի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցերի շարքում նաև մի խնդրանք կար, որն առաջացրեց լեփ-լեցուն դահլիճի ծափահարությունները. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Մելքոնյանը դիմեց ՀՖՖ նախագահին խնդրանքով՝ նվիրաբերել իրեն Հայաստանի հավաքականի մարզաշապիկ:
ՀՖՖ նախագահը խոստացավ, որ Մերի Մելքոնյանը կունենա սեփական ազգանունով և Հայաստանի ազգային հավաքականի ավագի մարզաշապիկի համարով մարզաշապիկ և Մերի Մելքոնյանին հրավիրեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Այսօր Մերին ստացավ իր համար շատ թանկ նվերը` անվանական մարզաշապիկը:







































