Բասկետբոլի ազգային լիգայի շրջանակներում նախորդ խաղային օրն անցկացվեց 7 հանդիպում: Լոս-Անջելես «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը, ապաքինվելով վնասվածքից, օգնեց իր թիմին հասնելու հաղթանակի: Օքլահոմա «Սիթի»-ի առաջատարներց մեկի` Քևին Դյուրանթի վնասվածքը թույլ չտվեց նրան հանդիպումը մինչև վերջ անցկացնել, սակայն Ռասել Ուեսթբրուքի օգնությամբ «քաղաքայիններ»-ը հաղթանակի հասան:
Ֆինիքս «Սանս» – Սան-Անտոնիո «Սփերս»` 100:107,
Դալլաս «Մավերիքս» – Հյուսթոն «Ռոքեթս»` 90:81,
Մեմֆիս «Գրիզլերս» – Մինեսոտա «Թիմբերվուլզ»` 93:86
Միլուոկի «Բաքս» – Ատլանտա «Հոուքս»` 108:101,
Ֆիլադելֆիա «Սիքսթերս» – Քլիվլենդ «Քավալիերս»` 103:85,
Փորթլենդ «Բլազերս» – Օքլահոմա «Սիթի»` 95:109,
Գոլդեն Սթեյթ «Ուարիոր» – Լոս-Անջելես «Լեյքերս»` 101:104
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Միլուոկի «Բաքս» – Ատլանտա «Հոուքս» մրցավեճը, իսկ լավագույն խաղացող` Լոս-Անջելես «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը, ով վաստակել է 30 միավոր:







































