Այսօր Վարդան Օսկանյանն ընդունել է Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվակը: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը:
Զրույցի հիմնական թեմաները եղել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Շվեդ հյուրերին հետաքրքրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես իրադարձությունները Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա:









































