Մարտի 20-ին ԱՄՆ Սենատում ներկայացված հայկական նոր բանաձևի նպատակն այն է, որ ԱՄՆ նախագահ Օբաման կրկին չարտասանի «ցեղասպանություն» բառը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետի գնահատմամբ՝ բանաձևը ապրիլքսանչորսյան հերթական քայլ է:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ թուրքագետ Արիստակես Սիմավորյանի համոզմամբ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցի հերթական քննարկումը արդյունք չի ունենա:







































