Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չնայած քննադատությանը` չի հրաժարվի արբանյակային հրթիռի արձակման մտքից, և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել հրաժարվել առաճակատման գնալուց: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք երբենք չենք հրաժարվի մեր` խաղաղ նպատակներով արբանյակի գործարկումից, ինչը և համարվում է ինքնիշխան պետության օրինական իրավունքը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության աշխատակիցը: Ավելի վաղ Բարաք Օբաման նախազգուշացրել էր Փխենյանին, որ արբանյակային հրթիռի գործարկման դեպքում ԿԺԴՀ-ին կարող է սպառնալ միջազգային մեկուսացում:
Արևմտյան երկրները կասկածում են, որ արբանյակի արձակման հետևում կարող է թաքնված լինել բալիստիկ հրթիռների փորձարկումը:









































