Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Սեուլում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որից հետո տրվել է համատեղ մամուլի ասուլիս:
Դրա վերջում Օբամայի արած ձեռքի շարժումը Թուրքիայում տարատեսակ քննարկումների թեմա է դարձել: Ասուլիսի վերջում Օբաման Էրդողանի հետևում կանգնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ձեռքի շարժումով ասում է «Արի մեր հետևից»:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչները կարծում են, որ իր այդ ժեստով Բարաք Օբաման վիրավորել է Դավութօղլուին:
Սակայն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ Օբամայի այդ ժեստը վկայում է նրա և Դավութօղլուի մտերմության մասին:









































