Մայամիի «Մասթերս 1000» թենիսի կանանց մրցապայքարի 1/8 եզրափակիչում Մարիա Շարապովան և Եկատերինա Մակարովան կվիճարկեն քառորդ եզրափակիչի ուղեգիրը:
Մրցապայքարից դուրս մնաց աշխարհի նախկին առաջին ռակետ Քիմ Քլիյսթերսը, ով 2 սեթերի արդյունքում 4:6, 6:7 (5:7) հաշվով պարտվեց Յանինա Վիկմայերին: Քլիյսթերսը երկար ժամանակ վնասվածքի պատճառով չէր մասնակցում մրցումներին:
Մայամիի «Մասթերս 1000» մրցաշարի թենիսի կանանց մրցապայքարի 3-րդ շրջանում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Մարիա Շարապովա – Սլոան Սթիվենս` 6:4, 6:2,
Եկատերինա Մակարովա – Մոնա Բերտել՝ 6:2, 6:4,
Կարոլին Վոզնիացկի – Պետրա Ցետկովսկա՝ 6:3, 7:5,
Յանինա Վիկմայեր – Քիմ Քլիյսթերս` 6:4, 7:6 (7:5),
Լի Նա – Իվետա Բեշենովա՝ 7:5, 6:2,
Սաբինա Լիսիցկի – Պեն Շուայ՝ 6:4, 7:5,
Սերենա Ուիլյամս – Ռոբերտա Վինչի՝ 6:2, 6:1:







































